ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.12.2015 11:09
Կինը և տղամարդը՝ ծեծի մեղադրանքով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Այգեստանի 11-րդ փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1981 թ. ծնված Լիլիթ Կ.-ին, ով սեպտեմբերի 18-ից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
***
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ՀՀ ԱՆ Նարկոլոգիական կենտրոնի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Սևակ Մ.-ն, որը դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: