ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.03.2017 09:56
Թունավորումներ՝ շմոլ գազից
Մարտի 27-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր Էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1969 թ. ծնված Սուսաննա Գ.-ն, 1993 թ. ծնված Վարդուհի Գ.-ն և 1993 թ. ծնված Տիրուհի Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18-ի սահմաններում, վերջիններս տանն իրենց վատ են զգացել:
Կատարվում է հետաքննություն:
***
Մարտի 28-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր Էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1940 թ. ծնված Ռոզա Ա.-ն, 1990 թ. ծնված Ռոզա Ա.-ն, 1992 թ. ծնված Լիլիթ Ա.-ն և 1965 թ. ծնված Խանում Ջ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, վերջիններս տանն իրենց վատ են զգացել:
Կատարվում է հետաքննություն: