ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.01.2016 09:55
Հետախուզման մեջ գտնվող 23-ամյա երիտասարդը և նրան տարեկից աղջիկը ոստիկանություն ներկայացան կամավոր
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Արամ Մ.-ն, ով հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի և 324 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքներով:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Նորա Ա.-ն, ով հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: