ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.07.2018 13:28
Տրակտորն ընկել է ձորը. 50-ամյա վարորդը մահացել է

Հուլիսի 4-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած «շտապօգնության» աշխատակիցները հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի սարատեղում, մինչ իրենց տեղ հասնելը, 50-ամյա Գագիկ Կնյազյանը մահացած է եղել:
Պարզվել է, որ Գագիկ Կնյազյանը նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Աստղաձոր գյուղի «Սելավուրի ձոր» կոչվող տարածքում իր դաշտի խոտերը հնձելիս, անձնական օգտագործման «Բելառուս» մակնիշի տրակտորով ընկել է ձորը, ինչի հետեւանքով մահացել է:
Կատարվում է քննություն։