ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.06.2015 18:21
Երեկ ու այսօր՝ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 8-ին, ժամը 01.35-ին, Երևանում` «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 11.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել նորածին երեխա, և ըստ ծնողի հայտարարության` Վաղարշապատ քաղաքում իր ավտոմեքենան արգելակելու հետևանքով երեխան ավտոմեքենայի մեջ վայր է ընկել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Պարոնյան փողոցում արգելակել է, ինչի հետևանքով որդին, նստատեղից ընկնելով, ստացել է մարմնական վնասվածքները և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 01.00-ին, Նուբարաշենի և Մասիսի խճուղու 300-րդ մետրին «ԳԱԶ- 3110» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 07.30-ին, «Իժ-27175» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 108/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջ և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 04.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 25 շենքի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի հենասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 08.10-ին, Ոսկեվազ-Ագարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի 4 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Ազատաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհի 7-րդ փողոցի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, ապա պատահական ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 04.10-ի սահմաններում, Գյումրիի Խանջյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 221-րդ կմ-ին «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը, ուղևորը, «Օպել-Աստրա»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 13.30-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հանրապետության փողոցի թիվ 51 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 16.05-ին, հիվանդանոց է դիմել 40-ամյա մի կին և հայտնել, որ երեք օր առաջ վրաերթի է ենթարկվել Երևանի Թումանյան փողոցում:
Պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 11.30-ին, Երևանի Թումանյան փողոցի թիվ 17 շենքի դիմաց «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն, պատճառել մարմնական վնասվածքներ և հեռացել դեպքի վայրից:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 18:30-ին Երևան-Գյումրի ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-3110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզում Թաթուլ և Հացաշեն միջհամայնքային ճանապարհին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արարատի մարզում Դաշտավան գյուղից դեպի Դարակերտ գյուղ տանող ճանապարով երթևեկելիս «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 23.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.25-ին, բուժօգնություն են ցուցաբերել 53-ամյա կնոջ, ով հայտնել է, որ 3 օր առաջ իրեն վրաերթի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խմբին հիշյալ կինը հաղորդում է տվել, որ հունիսի 4-ին, ժամը 13.15-ի սահմաններում, սպիտակ գույնի, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գորկու փողոցում` դեղատան մոտ, հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք և դիմել հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գյումրի-Սպիտակ ճանապարհի 6-րդ կմ-ին` Շիրակ գյուղի մոտ, «ՎԱԶ-21120» մակնիշի ավտոմեքենա է բախվել պատի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: