ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.06.2015 17:53
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 8-ին, ժամը 16.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 56 հասցեի մոտ «Դայիչի» մակնիշի մոտոցիկլետը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 27-ամյա քաղաքացուհի և վերջինիս քրոջ 2-ամսական որդին:
Քաղաքացուհին հայտնել է, որ վնասվածքները ստացել են վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Սայադյան փողոցում վերջիններիս վրաերթի է ենթարկել «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 309 կմ-ին` Կապան քաղաքի Բաղաբերդ թիվ 16 շենքի դիմաց, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 18-ամյա երիտասարդ և հայտնել, որ ընկել է ավտոմեքենայի բեռնախցիկից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի անսարքությունը վերացնելու ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար հետընթաց շարժվել է, ինչի ընթացքում ուղևորը` հիշյալ երիտասարդը, փորձել է կանգնեցնել այն, սակայն սայթաքել և վայր է ընկել, ինչի հետևանքով ավտոմեքենայի ձախ անվադողն անցել է նրա վրայով:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 102.5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: