ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.09.2013 19:32
Տուժող է ճանաչվել և հարցաքննվել
Օգոստոսի 22-ին, ժամը 18.00-ին, Անուշավան Գրիգորյանը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Ժամը 16.00-ի սահմաններում անհայտ անձը ձեռքերով հարվածներ է հասցրել իր դեմքի և գլխի շրջանում, ապա վայր գցել և պատճառել մարմնական վնասվածքներ։
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս 16 հասցեում գտնվող «Արևելյան խոհանոց» սրճարանում նրա հետ վիճաբանել և ձեռքերով հարվածներ է հասցրել Սահակ Հակոբյանը։
Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Գրիգորյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։
Անուշավան Գրիգորյանը ծանոթացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, որից հետո բացատրություն է տվել, որ ինքը չի հաշտվել Սահակ Հակոբյանի հետ, շարունակում է բողոքել և պահանջել, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:
Սահակ Հակոբյանի կողմից Անուշավան Գրիգորյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու դեպքի առթիվ սեպտեմբերի 9-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում Գրիգորյանը տուժող է ճանաչվել և հարցաքննվել:
Նախաքննությանը շարունակվում Է։