ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.12.2012 12:52
Տուժողը ճանաչել է անկոչ հյուրին. համագյուղացին էր
Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Սասունիկ գյուղի 46-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, վերադառնալով տուն` նկատել է, որ կոտրված է ննջասենյակի պատուհանի ապակին, տունը տակնուվրա է արված, իսկ համակարգիչը գտնվում է նկուղի տանիքին: Այդ պահին տանը ինչ որ մեկը անսպասելի հարձակվել է իր վրա և բռնելով պարանոցից՝ փորձել է խեղդել, սակայն իր օգնություն կանչերից վախենալով՝ անծանոթը դիմել է փախուստի: Փախուստի պահին կինը ճանաչել է անկոչ հյուրին՝ իր համագյուղացին էր` 1995 թ. ծնված Արման Ֆ.-ն, որի գրպանից փախուստի դիմելու ընթացքում ընկել է բջջային հեռախոսը:
Միջադեպի հետևանքով կնոջը պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ նյութական վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.15-ին, Արման Ֆ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն: