ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.06.2019 17:33
Տղամարդը փորձել էր օտարերկրացուց գողություն կատարել

Հունիսի 12-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության ՊՊԳՎ գնդի Կենտրոնական բաժնի ծառայողները Երևան քաղաքի Աբովյան և Զաքյան փողոցների խաչմերուկից, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են եթարկել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 30-ամյա մի բնակչի և ներկայացրել ՌԴ մի քաղաքացու: Մինչ այդ նշված խաչմերուկում ոստիկաններին էր մոտեցել օտարերկրյա քաղաքացին և մատնացույց անելով տղամարդուն` հայտնել էր, որ նա փորձել է իր պայուսակի գրպանից գողություն կատարել, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: