ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.06.2015 11:57
«Տոյոտա Լանդ Կրաուզեր»-ը գլորվել է ձորակը, «Օպել Վեկտրա»-ն՝ ընկել ձորը
Մայիսի 30-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորակը, ինչի հետևանքով «աջ նախաբազկի ստորին երրորդականի փակ կոտրվածք` տեղաշարժով» վնասվածքով ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 31-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 7-րդ կմ-ին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: