ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.04.2016 11:53
Վիճաբանության ժամանակ բահի երկաթե մասով հարվածել է գլխին
Ապրիլի 1-ին, ժամը 02.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Վարդան Պ.-ն և հայտնել, որ իրենց տան տանիքից վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ապրիլի 1-ին, ժամը 01.30-ին, Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոնից ավտոկայարան տանող ճանապարհին անհայտ անձինք վիճաբանել են Վարդան Պ.-ի և նրա եղբոր` 1985 թ. ծնված Ռոբերտ Պ.-ի հետ, ձեռքերով և փայտերով հարվածել նրանց`պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Նաիրիի բաժնի և Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ապրիլի 1-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Զորավան գյուղի բենզալցակայանի մոտ 1994 թ. ծնված Տարոն Ա.-ն և 1991 թ. ծնված Գարեգին Հ.-ն վիճաբանել և հարվածներ են հասցրել Վարդան Պ.-ին և Ռոբերտ Պ.-ին և պատճառել վնասվածքներ, որի ժամանակ Տարոն Ա.-ն բահի երկաթե մասով հարվածել է Վարդան Պ.-ի գլխին` պատճառելով վնասվածք:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 1-ին, ժամը 21.30-ին, Տարոն Ա.-ն և Գարեգին Հ.-ն ներկայացել են ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: