ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.02.2016 15:18
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 1-ին, ժամը 10.30-ին, Երևանի Կողբացու և Բուզանդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 1-ին, ժամը 14.00-ին, «ԶԻԼ» մակնիշի բեռնատարն ինքնաբերաբար առաջ է շարժվել և Նորք Մարաշի 8-րդ փողոցի 17/1 տան դիմաց վրաերթի ենթարկել վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 1-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 1-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին՝ Իջևանի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: