ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.04.2016 12:24
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 25-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարբախի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ «ճակատային շրջանի քերծված վերք՝ աջից, աջ ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ, ով հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում հեծանիվից վայր ընկնելու հետևանքով:
Ապրիլի 27-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ապրիլի 24-ին, ժամը 18.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդը Արարատյան փողոցի թիվ 90/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել երիտասարդին:
Վարորդը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 27-ին, ժամը 10.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 64 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել», «Միցուբիշի», երկու «Մերսեդես-Բենց» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 27-ին, ժամը 23.25-ի սահմաններում, «ՎԱԶ-211030» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 16-րդ կմ-ին հարվածել է արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 27-ին, ժամը 04.20-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Առինջ գյուղի 1-ին փողոցում հարվածել է թիվ 37 տան բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: