ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.03.2016 14:15
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 30-ին, ժամը 20.35-ին, Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 71 տան դիմաց իրար են բախվել «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 30-ին, ժամը 15.00-ին, Երևանի Ավետիսյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց թիվ 55 երթուղու միկրոավտոբուսի դուռը բացվելու հետևանքով 12-ամյա ուղևորը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 30-ին, ժամը 7-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 30-ին, ժամը 20.20-ին, «ԲՄՎ 523 Այ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստան սահմանի ճանապարհահատվածի 50-րդ կմ-ին բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: