ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.05.2015 15:04
Տաքսու ուղևորի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել
Մայիսի 10-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտից, «ԲԻԴ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին` 1987 թ. ծնված Կարեն Խ.-ին, և ուղևորին` 1987 թ. ծնված Արթուր Ն.-ին:
Խուզարկությամբ Արթուր Ն.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է ստվարաթղթե փաթեթ, որի մեջ առկա էր շագանակագույն յուրահատուկ հոտով զանգված և պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր նույնանման զանգված:
Նշանակվել են դատանյութագիտական և դատաթմրաբանական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: