ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.09.2017 10:53
Տաքսու վարորդը քշել-հեռացել է՝ տանելով ուղևորի պայուսակը
Սեպտեմբերի 23-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1988 թ. ծնված Դավիթ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.15-ից 17.35-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Սարկավագի փողոցի 141/5 հասցեում գործող սուպերմարկետի մոտ, անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդը, օգտվելով նրանից, որ ինքը դուրս է եկել, քշել-հեռացել է՝ տանելով սպորտային պայուսակը, որի մեջ եղել են մարզահագուստ, կոշիկներ, վճարման անդորրագրեր, հիգիենայի պարագաներ և ռետինե թևնոց՝ պատճառելով մոտ 100.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը 1949 թ. ծնված Լևոն Ս.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 25-ին, ժամը 16.30-ին, ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն, ապա ներկայացրել է պայուսակը՝ ողջ պարունակությամբ:
Կատարվում է քննություն: