ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.07.2014 12:00
Ուղևորի մթերքները գողացած տաքսու վարորդին հայտնաբերեցին

Հուլիսի 29-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից ուղևորի` 52.730 դրամի մթերային գնումները գողանալու մասին:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսի ավտոմեքենայի վարորդը 1976 թ. ծնված Վարազդատ Ա.-ն է, որը հուլիսի 30-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն: