ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.12.2013 16:38
Տաքսու մեջ գտած իրերը վերադարձնելու համար ցանկացել է գումար շորթել
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 4 հասցեի մոտից, շորթում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կարեն Խ.-ին:
Պարզվել է, որ մի քաղաքացու` դեկտեմբերի 23-ին պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ մոռացած պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, էլեկտրոնային կրիչ, հիմնարկության կնիք և այլ իրեր, վերադարձնելու համար պահանջել է 15.000-20.000 դրամ` չվճարելու դեպքում սպառնալով այրել պայուսակը ողջ պարունակությամբ:
Կատարվում է հետաքննություն: