ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.02.2018 17:07
«Տարվա ամենաարդյունավետ ուժային կառույց» է ճանաչվել ՀՀ ոստիկանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փետրվարի 13-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «International Media Holding» ընկերության կողմից կազմակերպված միջոցառում, որի ընթացքում մրցանակներ հանձնվեցին տարբեր անվանակարգերում 2017 թվականի լավագույններին։ Հարցումն անցկացրել է «International Media Holding»-ը և քաղաքացիների քվեարկության արդյունքում որոշվել են լավագույնները։
«Տարվա ամենաարդյունավետ ուժային կառույց» է ճանաչվել ՀՀ ոստիկանությունը։ Մրցանակը ստացավ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նշենք նաև, որ միջոցառման ընթացքում մրցանակներ ստացան տարվա լավագույն մարզպետը, քաղաքապետը, մշակութային գործիչը, բժիշկը և այլ անձինք ու կառույցներ։