ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.07.2019 17:23
Տարոնի ոստիկանները բացահայտել են կողոպուտ
Հուլիսի 27-ին, ժամը 13.40-ին, ՌԴ մի քաղաքացուհի ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 10-ի սահմաններում անհայտ անձը, բացելով Մոսկովյան փողոցում կայանված իր «ԲՄՎ-ի» դուռը, նստելատեղի վրայից բացահայտ հափշտակել է իր ձեռքի պայուսակը և դիմել փախուստի, որից հետո այգում պայուսակը գցել է, իսկ 45 հազար ռուբլին և ավելի քան չորս հազար դոլարը տարել:
Հարուցվել է քրեական գործ:
Հուլիսի 28-ին նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել է Վանաձորի Մոսկովյան փողոցի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Նախկինում վեց անգամ դատապարտված տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: