ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.06.2019 16:56
Տարոնի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 17-ին, ժամը 15.20-ին, 54-ամյա մի վաճառողուհի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ խանութի վաճառասեղանից գողացել են մեկ հատ խաղալիք ավտոմեքենա:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում, նշված գողությունը կատարելու կասկածանքով հաղորդումից կես ժամ անց բերման է ենթարկվել 65-ամյա մի տղամարդ: Նա խոստովոնական բացատրություն է տվել, նաև հայտնել, որ հունիսի սկզբներին մեկ այլ խանութից երկու անգամ գողացել է օծանելիք:
Գողացված խաղալիք ավտոմեքենան վերցվել է:
Քննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: