ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.04.2019 16:36
Ոստիկանները բացահայտեցին Տարոնիկում կատարված բնակարանային գողությունը
Ապրիլի 4-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին Տարոնիկ գյուղի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ իր տնից գողացել են 1.000 դոլար արժողությամբ իոնիկան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 3-ի ժամը 21.30-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտերերի բացակայությունից և տան մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել են Տարոնիկ գյուղի հիշյալ քաղաքացու տուն և ննջասենյակից գողացել «Կորգ ՊԱ-800» մոդելի ստեղնաշարային գործիքը:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նույն օրը, ժամը 14.15-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1996 թ. ծնված Նարեկ Խ.-ին, որը ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: