ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.04.2015 10:14
Տատիկին ծեծել է
Ապրիլի 27-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գետափնյա փողոցի բնակարաններից մեկը, որտեղ տանտիրուհին հայտնել է, որ ծեծի է ենթարկվել թոռան կողմից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, 1977 թ. ծնված Ալեքսանդր Ս.-ն ծեծի է ենթարկել տատին` 1933 թ. ծնված Ռիմա Դ.-ին:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ալեքսանդր Ս.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն: