ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.06.2019 12:06
Ոստիկանության ուժեղացված ծառայություն Տավուշի մարզում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես և հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով։ Ուժեղացված ծառայության շրջանակներում Տավուշի ոստիկանների կողմից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որոնցից միայն 16-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Տարբեր կասկածանքներով հիշյալ բաժիններ բերման են ենթարկվել նաև մի խումբ անձինք, որոնց հետ ևս տարվել են համապատասխան աշխատանքներ։