ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.09.2018 12:53
Հետախուզվում էր Տաշքենդի իրավապահների կողմից

Սեպտեմբերի 16-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Վազգեն Բ.-ն, որը 2016թ. հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՈՒզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի ՆԳՎ կողմից քրեական օրենսգրքի 186.1 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (անօրինական ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքով զբաղվելը):