ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.05.2015 12:30
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում մայիսի 22-ին ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքները (ժամը 12.30-ի դրությամբ)
Մայիսի 22-ին, ժամը 12.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 29 տրանսպորտային միջոց. 10-ը` Երևանում, որոնց վարորդները` անչափահաս, 19-ը` մարզերում, որոնցից 16-ի վարորդները` անչափահաս:
Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան:
Հիշեցնում ենք, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: