ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.05.2015 12:04
«Օպել Վեկտրա»-ն վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, ապա բախվել «ԳԱԶ 3110»-ի
Մայիսի 13-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 107-րդ կմ-ին` Երևան ընթանալիս, ճամփեզրին վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, ինչից հետո ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: