ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.08.2016 10:10
Վրաերթի ենթարկվածը հետախուզվում էր... Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով
Օգոստոսի 29-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել ժամը 3.35-ին Իջևանի Երևանյան փողոցում 1992 թ. ծնված Գրիգոր Գ.-ի կողմից «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով 1982 թ. ծնված Համլետ Բ.-ին վրաերթի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մասին: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ նա ոստիկիանության Իջևանի բաժնի կողմից օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: