ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.06.2015 18:45
Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական կցորդը և նրա օգնականը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 30–ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական կցորդ Քեթի Քանինգին և կցորդի օգնական Մառլեն Բենսոնին:
Ողջունելով հյուրերին՝ Արամ Զաքարյանը բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության և ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի միջև առկա համագործակցության մակարդակը և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները կշարունակեն էլ ավելի զարգանալ ու ամրապնդվել:
Իր հերթին Քեթի Քանինգը շնորհակալություն հայտնեց համագործակցության առաջարկին արագ արձագանքելու և բարի կամք դրսևորելու համար:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց ԴՆԹ ազգային պահոցի ստեղծման գործընթացի ներկա վիճակը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Առաջիկայում նախատեսվում է համապատասխան փորձագետների այցելություն Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ առավել մասնագիտացված քննարկումներ կազմակերպելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: