ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.09.2018 14:26
Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներով

Ոստիկանության Հրազդանի բաժնի և «Սևան» ՔԿՀ ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 12-ին, ժամը 19.03-ին, «Սևան» ՔԿՀ մոտակայքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1970 թ. ծնված Դուրմիշխան Շ.-ն, որը մարտի 7-ից Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 109 հոդվածի 3-րդ մասի Ա կետի (սպանությունը) և 236 հոդվածի 2-րդ և 3-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը) մեղադրանքներով: