ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.08.2015 12:18
Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 18-ին, ժամը 02.00-ին, «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 60 տարեկան կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 1952 թ. ծնված Նվարդ Մանուչարյանն է, ով ժամը 09.20-ին հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Պարզվել է նաև, որ Ն. Մանուչարյանը օգոստոսի 18-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած:
Կատարվում է քննություն: