ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.07.2015 11:55
Վրաերթներ Երևանում և Վանաձորում
Հուլիսի 16-ին, ժամը 13.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հին Երևանցու փողոցի թիվ 57 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ և իր ավտոմեքենաով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը 07.30-ին, Երևանի Հաղթանակի 1-ին փողոցի թիվ 55 հասցեի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 14-ամյա պատանի և հայտնել, որ վնասվածքները ստացել է հուլիսի 15-ին, ժամը 18.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գործող առևտրի կենտրոնի ստորգետնյա ավտոկայանատեղիում՝ անհայտ ավտոմեքենաի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը 08.00-ին, «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բ. Մուրադյան փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը 00.30-ին, անհայտ ավտոմեքենաի վարորդը Վանաձորի Խնձորուտ 2-րդ փողոցի թիվ 19/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: