ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.09.2019 15:36
Վրաերթ Գյումրիի Տիգրան Մեծի փողոցում. 54-ամյա հետիոտնը մահացել է
Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրիի Տիգրան Մեծի փողոցում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա Անդրանիկ Հովակիմյանին, որը տեղում մահացել է։ Վրաերթից հետո «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի։ Վարորդը մեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի, սակայն ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հաջորդ օրը նեկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին:
Կատարվում է քննություն։