ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.01.2018 12:40
Վրաերթի ենթարկված տղամարդը 2 օր անց մահացավ
Դեկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրոսկրի վզիկի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1957 թ. ծնված Հարություն Հարությունյանը և հայտնել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասում վայր է ընկել:
Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ Հ. Հարությունյանը վնասվածքը ստացել է դեկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ին, Եղվարդի խճուղու թիվ 122/10 հասցեի դիմաց գտնվող հյուրանոցային համալիրի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 10.40-ին, Հարություն Հարությունյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: