ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.10.2013 11:29
Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել և խոստովանել է
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Շարուրի փողոցում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, պատճառել վնասվածքներ և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1989 թ. ծնված Արամ Բ.-ն, որը, ոստիկանների բացատրական աշխատանքների շնորվիվ՝ ներկայացել է Չարբախի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: