ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.05.2013 12:54
Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվեց
Մայիսի 8-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Ն. Ա.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Ոստիկանության Ջրվեժի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 9-ին, ժամը 12.30-ին, Ջրվեժի բաժանմունք է ներկայացել 1984 թ. ծնված Արման Մ.-ն: Նա խոստովանել է, որ նշված վրաերթը, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: