ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.05.2014 12:19
Վրաերթ կատարած վարորդները տուժողներին տեղափոխել են հիվանդանոց
Մայիսի 15-ին, ժամը 10.00-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 78-ամյա մի կին:
Պարզվել է, որ «Կիա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ժամը 08.45-ին Ավանի Խուդյակովի փողոցի թիվ 1/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել նրան և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 22.05-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Արարատյան և Կամոյի փողոցների հատման վայրում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի և շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: