ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.06.2013 12:31
Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվեց
Հունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի   վարորդը Երևանի Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 18/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:   
Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ նշված վրաերթը կատարել է 1954 թ. ծնված Աշոտ Ա.-ն` իրեն ամրակցված «Շկոդա Օկտավիա»  մակնիշի ավտոմեքենայով: 
Նույն օրը վարորդը Գյուրջյան փողոցի տներից մեկից  բերման է ենթարկվել Ավանի բաժանմունք:
Կատարվում է քննություն:

 
   
		





















































