ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.08.2013 11:32
Վրաերթի ենթարկված երիտասարդը գիտակցության չգալով մահացել է
Օգոստոսի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1989 թ. ծնված Արսեն Հարությունյանին վրաերթի ենթարկելու մասին:
Հաջորդ օրը պարզվել էր, որ վրաերթը, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է Ն. Հակոբյանը:
Օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.45-ին Ա. Հարությունյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն: