ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.05.2013 12:23
Վրաերթի ենթարկվածը մահացավ հիվանդանոցում
Մայիսի 7-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում  ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել  1931 թ. ծնված Արշավիր  Առաքելյանը: Նրա եղբորորդին  հայտնել է, որ հորեղբայրը  վնասվածքները ստացել է իրենց բակում` վայր ընկնելու հետևանքով: 
Մայիսի 8-ին, ժամը 00.05-ին, քննչական բաժանմունք է ներկայացել 1981 թ. ծնված Արման Զ.-ն և հայտնել, որ մայիսի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, վարելով «ԳԱԶ-2705» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Արշավիր  Առաքելյանի տան բակում, հետընթացի ժամանակ, վրաերթի է ենթարկել նրան:
Առաքելյանը նույն օրը, ժամը 17.50-ին, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

 
   
		





















































