ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.07.2013 11:45
Վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է
Հուլիսի 8-ին, ժամը 11.10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Լվովյան փողոցի թիվ 3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 1939 թ. ծնված Սերյոժա Մակարյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 18.00-ին, նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ս. Մակարյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, 1980 թ. ծնված Գարիկ Գ.-ն հետընթաց վարելով իրեն ամրակցված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան՝ Լվովյան փողոցում վրաերթի է ենթարկել Ս. Մակարյանին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: