ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.09.2014 12:30
Վրաերթեր Երևան, Աբովյան, Մասիս և Գյումրի քաղաքներում
Սեպտեմբերի 27-ին, ժամը 00.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան և Ֆուչիկ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 14 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 90-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիսի Դպրոցականների փողոցի 2-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մուշի բաժին է ներկայացել 40-ամյա մի տղամարդ և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 10.15-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Շերբինա փողոցի թիվ 30 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 38-ամյա տղամարդ և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, «Համեր» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Հաղթանակի պողոտայի և Սպանդարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: