ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.10.2015 12:18
Ոստիկանները և ոստիկանության վետերանները՝ հերթական բացահայտումով
Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ոստիկանության վետերանների հետ համատեղ, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Գյումրիի Խ. Հայրիկի փողոցից, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Եղիշե Գ.-ին, 1977 թ. ծնված, նակինում դատապարտված Սևակ Զ.-ին, 1965 թ. ծնված, նախկինում դատապարտված Ռոբերտ Թ.-ին:
Խուզարկությամբ Սևակ Զ.-ի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա էր 9.8 գ կանեփանման զանգված: Նա Եղիշե Գ.-ի վարած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի սրահից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 400 գ կանեփանման զանգված և ծխախոտի տուփ, որի մեջ առկա էր 0.9 գ կանեփանման զանգված:
Սևակ Զ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը և ներկայացրածը պատկանում են իրեն, հավաքել է Վանաձոր-Գյումրի ճանապարհի կանեփի թփերից և չորացրել՝ հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: