ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.09.2015 15:00
Ոստիկանության վետերանները օգնության հասան: Գողությունը բացահայտվեց
Սեպտեմբերի 28-ին, ժամը 18.30-ին, 1936 թ. ծնված Թորոս Ա.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ իր տան հետնամասից գողացել են մոտ 150 կգ տարբեր երկարության և տրամաչափի ամրաններ` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:
Սեպտեմբերի 29-ին ոստիկանության ծառայողները և Շիրակի մարզի ոստիկանության վետերանները պարզել են, որ սեպտեմբերի 27-ի գիշերը գողությունը կատարել է 1991 թ. ծնված Պարգև Հ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Քննությունը շարունակվում է: