ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.10.2015 11:17
Ոստիկանության վետերանը բռնել է բաճկոնների գողին
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում ծառայություն կատարելու ժամանակ դարպասների մոտ նկատել է հավաքված մարդկանց և մոտենալով վերջիններիս` պարզել է, որ ոստիկանության թոշակառու Սամվել Թորոսյանը բաճկոններ գողանալու կասկածանքով բռնել է մի տղամարդու:
Վերջինս պահպանության բաժնի և ՔՀԲ ծառայողների կողմից նույն օրը ժ. 23.00-ին, բերման է ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է, որ նա 1961 թ. ծնված Էդուարդ Ա.-ն է:
Նշված առևտրի կենտրոնի տաղավարի սեփականատերը հաղորդում է տվել, որ իր տաղավարից գողացել են 5 կաշվե բաճկոն` պատճառելով մոտ 50.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: