ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.09.2016 11:43
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 6-ին, ժամը 12-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 41 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա տղամարդ և հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Պուշկին և Մաշտոց փողոցների խաչմերուկում վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ Մալաթիա-Սեբաստիա համայնքում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ «ՎԱԶ-2107»-ը, վարորդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարանի Մ. Բաղրամյան փողոցի թիվ 49 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 22.45-ի սահմաններում, «Մերսեդես Ե 320» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Մյասնիկյան-Գյումրի ճանապարհի 44-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Մասիսի փողոցի 1-ին տան դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 1.30-ի սահմաններում, Բալահովիտ-Ջրվեժ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Ֆիատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արզնիի բենզալցակայանի մոտ իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի 1-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 16-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Բուլվարային փողոցի թիվ 5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: