ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.04.2015 09:27
Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառողին հայտնաբերեցին
Ապրիլի 16-ին, ժամը 03.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «փակ գլխուղեղային վնասվածք՝ հարցականով, ճակատի շրջանի սալջարդ վերք` ձախից, ձախ ակնակապիճի շրջանի կապտուկ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Էդգար Բ.-ն և հայտնել, որ վնասվածքներն ստացել է իրենց տան աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ Քարակերտ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրան հրել և գետին է գցել 1983 թ. ծնված Վարազդատ Մ.-ն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վերջինս ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն: