ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.04.2015 16:08
Մարմնական վնասվածք պատճառողի գրպանից կռփազենք է հայտնաբերվել
Ապրիլի 20-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ազատության պողոտայի թիվ 23 շենքի մոտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արա Ս.-ին:
Պարզվել է, որ նա նշված շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, ձեռքերով մի քանի անգամ հարվածել է 1993 թ. ծնված Արսեն Հ.-ի դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Խուզարկությամբ Արա Ս.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կռփազենք:
Արսեն Հ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: