ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.07.2019 14:33
Վնասվածքները ստացել էր վթարի հետևանքով
Հուլիսի 30-ին, ժամը 18.00-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 31-ամյա քաղաքացի, որի հարազատների հայտարարությամբ՝ նա վնասվածքները ստացել է Կոտայքի մարզի Նոր-Արտամետ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր-Արտամետ գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։