ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.07.2013 11:43
Վնասվածքներ՝ սառնարանի շարժիչ քանդելու ժամանակ առաջացած պայթունի հետևանքով
Հուլիսի 13-ին, ժամը 10.25-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա, դեմքի տարբեր հատվածներում արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել գունավոր մետաղների ընդունման կետի աշխատակից, 1952 թ. ծնված Լյովա Զ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Տուժողի որդին ոստիկաններին հայտնել է, որ հայրը վնասվածքներն ստացել է գունավոր մետաղների ընդունման կետում, սառնարանի շարժիչ քանդելու ժամանակ առաջացած պայթունի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: